Նորարարական սրտային խնամք. USC սիրտանոթային կրծքային ինստիտուտ

Լոս Անջելեսի USC Keck բժշկական կենտրոնի սիրտանոթային կրծքային ինստիտուտն առաջարկում է սիրտանոթային և կրծքային հիվանդությունների բուժման մի շարք ծառայություններ: Մենք առաջատարներ ենք նորարարական մեթոդների և բուժումների ոլորտում՝ ներառյալ նոր տեխնոլոգիաները, նորարարական ռոբոտային թերապիաները և սրտի փականի վերանորոգումն ու փոխպատվաստումը: Կարդալ ավելին.

Read More »


2006թ-ից ի վեր USC սիրտանոթային կրծքային ինստիտուտը միավորել է աշխարհի լավագույն կրծքավանդակային վիրաբույժներին, անոթային վիրաբույժներին, սրտաբաններին, անեսթեզիոլոգներին, բուժանձնակազմին և այլ մասնագետների: Ավելի քան 200 մասնագետներից բաղկացած մեր թիմը շարունակում է ընդարձակել բուժման սահմանները՝ ուսումնասիրություններ կատարելով նոր բուժումներ և թերապիաներ ստեղծելու և զարգացնելու ուղղությամբ:

Մեր թիմն աշխատում է միասին, որպեսզի յուրաքանչյուր հիվանդի համար բազմակողմանի ծրագիր մշակի՝ սկսած ախտորոշումից և բուժումից, վերջացրած հաջորդող այցերով: Մենք սկսում ենք լավագույն զննումներից և ախտորոշման թեստերից, որպեսզի համոզվենք, որ ունենք յուրաքանչյուր հիվանդության ամբողջական և ճշգրիտ գնահատականը: Հաջորդիվ, մենք որոշում ենք հիվանդի հիվանդությանը և կենսակերպին համապատասխան բուժման լավագույն կուրսը: Մենք առաջարկում ենք առաջադեմ առանց միջամտության թերապիաներ, նվազագույն միջամտությամբ բուժումներ, ռոբոտի օժանդակությամբ անցկացվող ընթացակարգեր, ավանդական վիրահատություններ և ամբողջական փոխպատվաստման վիրահաըություններ:


10 մասնագիտացված կենտրոններ

USC սիրտանոթային կրծքային ինստիտուտը ներառում է 10 մասնագիտացված կենտրոններ: Շնորհիվ մեր միջդիսցիպլինար բազմակողմանի խնամքի մոդելի մեր բժիշկները սերտորեն համագործակցում են այլ կենտրոնների և ծրագրերի կոլեգաների հետ, որպեսզի յուրաքանչյուր հիվանդի համար որոշեն բուժման ամենահարմար ձևը:

Աորտալ բազմակողմանի կենտրոն

Մենք առաջատար խնամք ենք առաջարկում աորտալ բոլոր տեսակների հիվանդությունների համար՝ ներառյալ անեվրիզման, պատռվածքը և ժառանգական խախտումները: Մենք մասնագիտացած ենք առաջատար դիագնոստիկ զննման, խորհրդատվության և վիրահատական կամ ներանոթային թերապիաների մեջ: Մենք նաև առաջարկում ենք արագ արձագանքման հատուկ ծրագիր, որը դեպի մեր հիվանդանոց շտապ օգնության փոխադրում է տրամադրում այն հիվանդների համար, ովքեր աորտալ անհետաձգելի բարդության առաջ են կանգնած:

Մեծահասակների բնածին սրտի արատի կենտրոն

Մենք առաջարկում ենք ամբողջական կլինիկական և վիրահատական խնամք այն հիվանդներին, ովքեր բնածին սրտի արատ ունեն, ներառյալ՝ սրտի փականի շեղում, առիթմիա, նախասրտի միջնապատի թերություն, նախասիրտ-փորոքային ուղու թերություն, աորտայի կոարկտացիա, սրտի արատ, թոքային հիպերտենզիա, միափորոքություն, Ֆալլոյի քառանշան, մեծ զարկերակների փոխատեղում և միջփորոքային միջնապատի թերություն:

Առաջնային սրտի արատի կենտրոն

Մենք հայտնի ենք նորարարական սրտի վիրահատությունների, սրտի փոխպատվաստման և մեխանիկական շրջանառության աջակցության ոլորտներում մեր փորձի շնորհիվ: Մեր մասնագետները բուժում են սրտի արատից և կարդիոմիոպատիայից տառապող հիվանդներին՝ միաժամանակ անցկացնելով կլինիկական մի քանի փորձեր նոր տեղնիկա զարգացնելու համար:

Նախասրտերի ֆիբրիլյացիայի համակողմանի բուժման կենտրոն

Մասնագետների մեր թիմը կենտրոնանում է սրտի ռիթմի շեղումների ախտորոշման և բուժման վրա՝ կիրառելով վերջին տեխնոլոգիաները և բուժանձնակազմի, սրտաբանների, սրտի էլեկտրաֆիզիոլոգների և սրտի վիրաբույժների սերտ համագործակցությունը: Մենք առաջարկում ենք նորարարական 3D քարտեզավորում և ներսրտային ուլտրաձայնային հետազոտություն, նվազագույն միջամտությամբ վիրահատական գործընթացներ, համատեղված ներսրտային և մակասրտային մոտեցումներ, բուժում դեղամիջոցներով և առիթմիայի անլար դիտարկում:

Անոթային խնամքի կենտրոն

Մենք մասնագիտացած ենք անոթային հիվանդությունների բազմակողմանի խնամքի մեջ և կիրառում ենք կանխարգելիչ ծառայություններ, ախտորոշիչ հետազոտություն, նվազագույն միջամտությամբ մականոթային և ավանդական վիրահատական գործընթացներ:

Էլեկտրոֆիզիոլոգիայի ծրագիր

Մենք նախընտրում ենք համակողմանի խնամք, որը դանդաղեցնում է հիվանդության առաջխաղացումը, երկարեցնում և բարելավում է կյանքի որակը: Որպես սրտի արատի և առիթմիայի բուժման ոլորտի առաջատարներ՝ մենք առաջարկում ենք մասնագիտացված ախտորոշում և շատ շեղումներ կարող ենք բուժել առանց վիրահատության, դեղամիջոցների թերապիայի և էլեկտրաֆիզիոլոգիական խթանման միջոցով:

Սրտի փոխպատվաստման ծրագիր

Որպես սրտի փոպպատվաստման աշխարհահռչակ առաջատար և նորարար՝ մենք իրականացնում ենք վիրահատությունների մի ամբողջ շարք, ինչպիսիք են պսակաձև զարկերակի հիվանդությունն ու առիթմիան: Արևմտյան ափին մենք այն եզակի կենտրոններից ենք, որն առաջարկում է ձախ փորոքային աջակցման սարքը և այլ սարքեր, որոնք կարող են հիվանդին օգնել մինչև փոխպատվաստումը:

Թոքի փոխպատվաստման ծրագի

Մենք ճանաչված ենք որպես առաջատար թոքերի փոխպատվաստման ոլորտում՝ բուժելով բրոնխոէկտազ, կիստային ֆիբրոզ, էմֆիզեմա, թոքային ֆիբրոզ և թոքային հիպերտենզիա: Ի հավելումն, կենսականորեն կարևոր բլթակային փոխպատվաստումը զարգացվել է USC-ի Keck հիվանդանոցում՝ բուժման նոր հնարավորություն տալով ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին:

Կանանց սիրտանոթային կենտրոն

Մեր առաքելությունն է կանանց շրջանում բարելավել համակողմանի սրտային խնամքը՝ կանխարգելելով և բուժելով սրտային հիվանդությունների մի ողջ շարք: Մեր անձնակազմն առաջարկում է նորարարական թերապիաներ, որոնք երկարեցնում են սրտի հիվանդությամբ, հիպերթենզիայով, բարձր քոլեստերինով, փականի հիվանդությամբ, պսակաձև զարկերակի հիվանդությամբ, սրտի արատով և առիթմիայով տառապող կանանց կյանքը:

Մարմինը համակարգող կենտրոն

Նորարարական այս կենտրոնը միավորում է թվային և կենսական գիտությունների մասնագետներին տարբեր ոլորտներից՝ ներառյալ շատ տեխնոլոգների, որոնք նվիրված են անհատականացված թվային բժշկական ապրանքների և ծառայությունների զարգացմանը: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ընկերությունների հետ, որպեսզի լուծենք թվային բժշկական ապրանքները շուկա ներմուծելու տեխնոլոգիական և կարգավորիչ խնդիրները:

Լոս Անջելեսի շրջանի տեղամասերը

Մենք բուժում ենք մեր հիվանդներին USC ցանցի Keck բշժկական կենտրոնի ներքոնշյալ հասցեներով:

Եթե ճանապարհորդում եք Միացյալ Նահանգներից դուրս, USC միջազգային առողջության անձնակազմը կարող է ձեզ և ձեր ընտանիքին աջակցել ճանապարհորդության և կացարանի, հիվանդների պաշտպանության հարցերում և օգնել առողջական խնամքի գործընթացի ուղղորդման մեջ: Իմանալ ավելին USC International Health-ի մասին:

Contact us at (800) USC-CARE (800-872-2273)